Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մարդիկ, ովքեր պետք է առաջինը սոված մնային, էսօր ամենակուշտն են

Մարդիկ, ովքեր պետք է առաջինը սոված մնային, էսօր ամենակուշտն են
09.08.2023 | 15:05

Ինչի՞ չենք տեսնում հացի հերթի մեջ կանգնած գեթ մեկ արցախցի պաշտոնյայի։ Կամ, լավ, գոնե իրենց ընտանիքի անդամներին ուղարկեն, երեխեքին, ովքեր գիշերը 1-ին հերթ կանգնած ու առավոտ 5-ին վերջապես 2 հատ հաց առած կլինեն։ Ինչի՞ է Արցախը Նիկոլի հետ համատեղ հանձնած Արայիկը կուշտ քնում, իսկ Հադրութում տուն-տեղ կորցրած ընտանիքն ու քաղցկեղով հիվանդ երեխան՝ սոված։

Մարդիկ, ովքեր պետք է առաջինը սոված մնային, էսօր ամենակուշտն են, իսկ ժողովուրդը, որին նրանք «ծառայում» են՝ ամենասովածը։

Վաղը էդ կուշտերը առաջինը կթողնեն ու կփախնեն էդ հողից, ոնց արդեն արել են, ու էլի հողի պաշտպանությունը կմնա սոված ժողովրդի ուսերին։ Էլի քաղցկեղով հիվանդ երեխու հայրը զենք կվերցնի, կկռվի, կպաշտպանի ինչքան որ կարող է, իսկ վերջում էլի նույն պաշտոնավորները կգան ու կսկսեն «ծառայել» այդ ժողովրդին։ Ու ժողովուրդն էլի կմնա անտուն, սոված ու գաղթականի կարգավիճակում։

Ցավոք, Արցախի քաղաքական դաշտն էլ զերծ չի մնացել մորթապաշտներից։ Արցախի հասարակ քաղաքացին ու Արցախի պաշտոնավորը սարեր-ձորերի տարբերությամբ մարդիկ են։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ